Աշոցքում, Հրազդանում, Չարենցավանում ձյուն է․ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

Ճանապարհ ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 29-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն: