Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը ոչ թե 34 է, այլ 210. BBC

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

Իրան
BBC-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Իրանում կորոնավիրուսի հետևանքով առնվազն 210 մարդ է մահացել։ 

Ըստ աղբյուրի՝ Իրանի իշխանությունը պաշտոնապես հայտարարել է 34 զոհերի և 388 վարակակիրների մասին, սակայն այս ցուցանիշը 6 անգամ գերազանցում է ուրբաթ առողջապահության նախարարության ներկայացված տվյալները. ըստ BBC-ի՝ Իրանում կորոնավիրուսի հետևանքով առնվազն 210 մարդ է մահացել։

Իր հերթին Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը BBC-ին մեղադրում է ստահոդ տեղեկություններ տարածելու համար և պնդում, որ հանրությանը ներկայացված թվերը իրական են։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Իրանում չկա առողջապահության ամուր ենթակառուցվածք, և մտահոգություն հայտնել, որ Թեհրանը չի հրապարակում հիվանդության տարածման վերաբերյալ իրական տեղեկատվությունը: Մայք Պոմպեոն նաև ԱՄՆ-ի օգնություն էր առաջարկել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում՝ տեղեկացնելով, որ Շվեյցարիայի իշխանության հետ համատեղ մարդասիրական խումբ է ստեղծվել, որի օգնությամբ հնարավոր կլինի մարդասիրական օգնություն ուղարկել Իրան։

Նշնեք, որ փետրվարի 28-ին Իրանի խորհրդարանը դադարեցրել էր աշխատանքը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Հաղորդվել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել երկրի խորհրդարանի 4 անդամների մոտ: Իրանում կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին հայտնի է դարձել փետրվարի 19-ին:

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։