10 մլն դրամ՝ բանակում 1 ամիս ծառայելու համար. Հայկ Սարգսյանի նախագիծը հանվեց․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

Հայկ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում ընդգրկված էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի անցյալ տարեվերջին ներկայացրած «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը: Սակայն այդ նախագիծը այդպես էլ հանձնաժողովում չքննարկվեց և հանվեց շրջանառությունից:

Շրջանառությունից հանելու հիմքը Սարգսյանի հանձնաժողովի նիստին չներկայանալն էր: Հետաքրքիր է՝ Սարգսյանը զբաղվածությա՞ն պատճառով չէր ներկայացել հանձնաժողովի նիստին, թե՞ ուղղակի համոզվել էր արագացված զինծառայության աննպատակահարմարության հարցում:

Հիշեցնենք, որ Սարգսյանն առաջարկում էր 10 մլն դրամ վճարած զինծառայողների համար զինծառայության ժամկետը դարձնել մեկ ամիս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: