Շվեյցարիայի ֆուտբոլի առաջնության բոլոր հանդիպումները կհետաձգվեն կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

կորոնավիրուս

Շվեյցարիայի ազգային առաջնության 24-րդ տուրի բոլոր հանդիպումները կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են: Ըստ երկրի սահմանափակման, որը գործելու է մինչև մարտի 15-ը, չեղարկվում են բոլոր այն միջոցառումները, որոնց մասնակցում է հազարից ավելի մարդ: 

Շվեյցարիայում հիվանդության 1-ին դեպքը գրանցվել է փետրվարի 25-ին: Շվեյցարիայի առաջնության մրցաշարային աղյուսակը 23-րդ տուրից հետո գլխավորում է «Սենտ Գալենը»: