Վթար՝ Արմավիրում. Nissan-ի վարորդն անհայտ հանգամանքներում շրջվել է. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

վթար

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 27-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Ժամը 23։10-ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Սամվել Գ․ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Արաքս-Սարդարապատ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորները՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 45-ամյա Արմեն Հ․-ն և 12-ամյա Ավետիք Հ․-ն մարմնական վնավսածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։