Իտալական «Պիանեզե» ակումբի 3 ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

ֆուտբոլ

Իտալական C սերիայի «Պիանեզե» ակումբի 3 ֆուտբոլիսներ և 1 աշխատակից վարակվել են կորոնավիրուսով: Ֆուտբոլիստներից մեկը հոսպիտալացվել է, մյուս երկուսը կարանտինն անցկացնում են տանը: Ակումբի աշխատակիցը ևս տեղափոխվել է հիվանդանոց, բայց այժմ նրա վիճակը կայուն է: 

Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման արդեն շուրջ 889 դեպք, գրանցվել է 21 մահ, 46-ը բուժվել են։ Որոշվել է նաև, որ Ա սերիայի 26-րդ տուրի 5 հանդիպումներն անցկացվելու են դատարկ մարզադաշտերում:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85,217-ի, մահերինը՝ 2,924-ի, բուժվածներինը՝ 39,548-ի։ Աճել է նաև կորոնավիրուս գրանցած երկրների ցանկը՝ հատելով 60-ի սահմանը։ Հարևան Ադրբեջանում, Իրանում և Վրաստանում ևս վարակվածների դեպքեր են գրանցվել։

Իրանում պաշտոնապես հայտարարվում է 388 վարակվածների և 34 վահերի մասին, սակայն, ըստ BBC-ի հրապարակած տվյալների, երկրում վարակվածների թիվը 6 անգամ շատ է։ 

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։