Փարիզում անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 71-ի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

աշխարհ

Փարիզի Լիոնյան կայարանում անկարգությունների ընթացքում ձերբակալվածների թիվը աճել է՝ հասնելով 71-ի, այս մասին հայտնում է քաղաքային պրեֆեկտուրան:

Ավելի վաղ հաղորդվել էր 30 ձերբակալվածի մասին և օրենքի խախտման վերաբերյալ 54 արձանագրություն էր կազմվել:

Խռովությունները տեղի են ունեցել ուրբաթ Բերսի փողոցում, որտեղ գտնվում է կայանը: Ոստիկանությունը միջամտել է դրանց վերջ տալու համար: Բացի այդ, տեղեկություններ են ստացվել կայանի հարևանությամբ բռնկված հրդեհի մասին, որը պատճառ է դարձել շենքի տարհանման համար: