Ինձ Երևանում շատ լավ ընդունեցին, դա հիանալի էր․ Դել Պիերոն՝ «Вечерний Ургант»-ում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

դել

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն «Вечерний Ургант» հաղորդման ժամանակ պատմել է, թե ինչպես է ժամանել Երևան՝ Ռուսաստան մեկնելու համար վիզա ստանալու։

«Միլանի հյուպատոսարանի հետ պայմանավորվածություն ունեի, սակայն Իտալիայի հյուսիսում տեղի ունեցած կորոնավիրուսի համաճարակի պատճառով չկարողացանք ձեռք բերել Ռուսաստանի վիզա Իտալիայում։ Որոշեցինք Մոսկվա մեկնել այլ ճանապարհով․ մեկնել ենք Երևան՝ Հայաստանում Ռուսաստանի վիզա ստանալու: Ինձ այնտեղ պարզապես շատ լավ ընդունեցին, դա հիանալի էր»,- ասել է ֆուտբոլիստը։

Дель Пьеро

Դել Պիերոն Մոսկվա նաև տեղեկացրել է, որ մեկնել էր մասնակցելու «RB» 2-րդ միջազգային մրցանակի հանձնման արարողությանը, որը տեղի ունենցավ «Բարվիխա Luxury Village» ռեստորանում: Երեկոյի առանցքային իրադարձություններից մեկը բարեգործական աճուրդն էր, որի բոլոր հավաքագրած միջոցները փոխանցվեցին Կոնստանտին Խաբենսկու հիմնադրամին: Հիմնական աճուրդի լոտը ընթրիքն էր «Յուվենտուսի» լեգենդար նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոյի հետ:

Ավելի վաղ Ալեսանդրո Դել Պիերոն իր instagram-յան story-ում տեսանյութ էր տեղադրել՝ բարի լույս մաղթելով Երևանին։