Աջակցում ենք Թուրքիային և կոչ անում ՌԴ-ին անհապաղ իջեցնել ինքնաթիռները. ՄԱԿ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

Քելի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Էստոնիայի և Դոմինիկյան Հանրապետության նախաձեռնությամբ սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակի վերաբերյալ շտապ նիստ է հրավիրել, որի ժամանակ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթն անդրադարձել է փետրվարի 27-ին թուրք զինծառայողների վրա կատարված հարձակմանը։ 

«ԱՄՆ-ն վճռականորեն դատապարտում է թուրքական զորամիավորումների վրա կատարված հարձակումը: Այդ հարձակումներն ապօրինի, անիմաստ և բարբարոսական են: Հայտնելով ցավակցություն մահացածների ընտանիքներին՝ ԱՄՆ-ն իր հավատարմությունն է հայտնում ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիային»,-ասել է պաշտոնյան և կոչ արել անհապաղ դադարեցնել կրակը Սիրիայի հյուսիս-արևմուտքում:

«Կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ իջեցնել ինքնաթիռները: Կոչ ենք անում նաև սիրիական ուժերին և նրա կողմնակիցներին նահանջել 2018 թվականին որոշված հրադադարի ռեժիմի սահմաններից»,-ասել է Քրաֆթը, ապա, անդրադառնալով Սիրիայում ստեղծված հումանիտար իրավիճակից, ասել է. «Նորից եմ հարցնում ձեզ՝ մենք ուղղակի նստելու ենք և դիտե՞նք, թե ինչ է կատարվում: Մենք լռելո՞ւ ենք, թե՞ կարող ենք օգնել այդ մարդկանց: Դեռ քանի՞ երեխա պետք է մահանա, որ մենք բարձրացնենք մեր ձայնը և ասենք՝ բավակա՛ն է»:

Փետրվարի 27-ի երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ, որի ժամանակ զոհվել է ավելի քան 30 թուրք զինվորական, իր հերթին թուրքական բանակը պատասխան հարվածներ էր հասցրել սիրիական կողմին։