Լյուքսեմբուրգում հանրային տրանսպորտն անվճար է դառնում․ քաղաքացին ամիսը 100 եվրո կտնտեսի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

տրանսպորտ
The Guardian պարբերականը հայտնում է, որ Լյուքսեմբուրգում փետրվարի 29-ից հանրային տրանսպորտը՝ երկաթուղին՝ 1-ին կարգի ճանապարհորդությունից բացի, ավտոբուսները՝ մի շարք գիշերային ուղևորություններից բացի, և տրամվայներն անվճար են դարձել։

Որաշման նպատակ ճանապարհների բեռնաթափումն է մեքենաներից: Ամեն օր Գերմանիայից, Ֆրանսիայից և Բելգիայից մոտ 200 հազար մարդ աշխատանքի է գնում Լյուքսեմբուրգ:

Լյուքսեմբուրգի տրանսպորտի վարչությունը տրանսպորտ անվճար էր դարձրել միայն  երկրի առանձին քաղաքներում, բայց, նոր որշման համաձայն, այսուհետ այն կտարածվի նաև ամբողջ երկրի մասշտաբով:

Իշխանությունն այս որոշումը որակել էր կարևոր սոցիալական միջոցառում, որի շնորհիվ միջին քաղաքացին կտնտեսի տարեկան մոտ 100 եվրո:

Ամբողջովին անվճար ճանապարհորդության ապահովումը կպահանջի տարեկան 41 միլիոն եվրո լրացուցիչ ծախս, որը կփոխհատկացվեն հարկային վճարումներից: