Վրաստանում գրանցվեց կորոնավիրուսի վարակման երրորդ դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

վրաստանկորոնավիրուս

Հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի հաղորդմամբ՝ Վրաստանում կորոնավիրուսի երրորդ դեպքն է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է «Ալիք Մեդիա»-ն։

Վրաստանի վարակված քաղաքացին Իրանից Ադրբեջանով հասել էր Վրաստան:

Հիշեցնենք, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին, իսկ 2-րդը՝ փետրվարի 29-ին:

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։