Հուսանք՝ Մարտի 1-ի երթի մասնակիցներից ոչ մեկը վիրուսակիր չի լինի․ Հայկ Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

քաղաքագետ

«Մարտի 1-ի երթն անթույլատրելի, աններելի անպատասխանատու արարք է, որը տեսականորեն լրջագույն սպառնալիք է»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

«Երբ հարևան Իրանում ահռելի և այլևս անկառավարելի համաճարակ է (ըստ BBC-ի սեփական հետաքննության արդյունքների` շուրջ 200 մահերով, որ շատ ավելի բարձր թիվ է` քան պաշտոնական տվյալները), իսկ Հայաստանում` մեծ է հավանականությունը, որ արդեն վարակվածներ կարող են լինել` կազմակերպել և անցկացնել մասսայական այդպիսի միջոցառում` ուղղակի անթույլատրելի է: Հարավային Կորեայում վարակը հենց այդ միջոցով` զանգվածային միջոցառումների ժամանակ է տարածվել: Այնտեղ քրիստոնեական հայտնի աղանդը` չանսալով իշխանությունների հորդորին` մասսայական հավաք էր անցկացրել, որի ժամանակ էլ վիրուսը տարածվել էր:

Հայաստանում իշխանությունն ինքն է դրանից շատ ավելի մեծ հավաք անցկացնում: Հուսանք, որ դրա մասնակիցներից ոչ մեկը վիրուսակիր չի լինի, բայց կարո՞ղ է արդյոք որևէ մեկը երաշխավորել դա: Իհարկե ո´չ:

Եթե երթը տեղի չունենար` ոչինչ չէր լինի: Ուղղակի տեղի չէր ունենա ողբերգությանը նվիրված հուշ-քայլերթ, որն այս պարագայում արդեն անպատասխանատու ռիսկայնությամբ սնապարծ ամբոխավարության արտահայտման է վերածվում: Փոխարենը ստանում ենք բարձր ռիսկայնությամբ մի միջոցառում, որն ըստ էության` նաև դեմ է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության վերջին կոչերին` ամենուր սահմանափակել կամ չեղարկել բոլոր մասսայական միջոցառումները:

Վարչապետի «թու´, թու´, թու´»-երը վիրուսի լուռ կամ բացահայտ հնարավոր տարածումը դժվար թե կարողանան կանխել:

Ռիսկերն ահռելի են և հանուն ինչի՞ է այս իշխանությունը գնում դրա:

Հայաստանում` մեծ է հավանականությունը, որ արդեն վարակվածներ կարող են լինել` կազմակերպել և անցկացնել մասսայական այդպիսի միջոցառում` ուղղակի անթույլատրելի է», - գրել է նա: