Իրանում կորոնավիրուսից պատգամավոր է մահացել․ խորհրդարանի աշխատանքը դադարեցված է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

կորոնավիրուս
Independent.co.uk-ը, հղում անելով Իրանի պետական լրատվամիջոցների տարածած հայտարարությանը, հայտնում է, որ մահացել է կորոնավիրուսով վարակված Մեջլիսի պատգամավորներից մեկը։ 

Տեղեկության համաձայն՝ Մոհամմադ Ալի Ռազմանի Դաստակ անունով պատգամավորի մոտ կորոնավիրուսի առկայությունը հաստատվել էր օրեր առաջ։

Նշնեք, որ ավելի աղ երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ կորոնավիրուսով է վարակված Մեջլիսի 5 պատգամավոր։ Խորհրդարանի աշխատանքը դադարեցվել էր։

Իրանի պաշտոնական վիճակագրության՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 593-ի, մահացածները՝ 43-ի, բուժվածներինը՝ 123-ի: Մինչդեռ BBC-ն հայտնել էր, որ Իրանը թաքցնում է կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը։ Ըստ աղբյուրի՝ այն հրապարակվածից 6 անգամ շատ է։