«Բարսելոնայի» հայտացուցակը «Ռեալի» դեմ խաղին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

սպորտ

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը հրապարակել է իր թիմի հայտացուցակը Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Ռեալի» դեմ խաղին:

Հայտացուցակում ընդգրկվել են նաև վնասվածքներից ապաքինված ֆուտբոլիստներ Ժերար Պիկեն և Ժորդի Ալբան:

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: