Կազմակերպություներն ու անհատները չպետք է ստվերեն բանակի արժանապատվությունը. Էնֆիաջյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն այն համոզմանն է, որ մեր Զինված ուժերը շարունակում են տարածաշրջանում լավագույնը համարվել: 24News-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ Հայոց բանակի զինվորի կեցվածքն ու սպաների պատրաստվածությունը բավական բարձր մակարդակի վրա է:

Ինչ վերաբերում է վերջին երկու ամսվա ընթացքում բանակում գրանցված ողբերգական դեպքերին, ապա ԱԺ փոխխոսնակն ընդգծեց. «Բանակի խնդիրները, ոչ թե կոծկելու, այլ դրանք լուծելու ճանապարհով պետք է գնանք: Իսկ եթե կազմակերպություներ ու անհատներ կան, որ փորձում են շահարկել հարցը, ապա նրանց պետք է հորդորենք չստվերել բանակի արժանապատվությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում։