Կորոնավիրուսն ի՞նչ ա, որ չդիմանանք, հայերը դիմացկուն են. հարցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Կորոնավիրուս սուր շնչառական հիվանդությունը մեծ տարածում է գտել աշխարհի տարբեր երկրներում: Համաճարակը հասել է նաև Հայաստանի հարևան երկրներ։

Կորոնավիրուսի տարածման հետևանքով կան մեծ թվով հիվանդներ և մահվան դեպքեր: Վարակվածների թիվը 85 հազարից ավելի է։

Թեմայի շրջանակում 24News-ը շրջել է Երևան քաղաքում՝ պարզելու, թե ի՞նչ գիտեն քաղաքացիները կորոնավիրուսի մասին և ի՞նչ մտավախություններ ունեն։

Հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծ մասը տեղյակ էին համաճարակի մասին։ Շատերի կարծիքով կորոնավիրուսը մարդկանց սպառնացող վտանգավոր վիրուսներից է և պետք է ամեն կերպ պահպանել հիգիենայի կանոնները։

Որոշ քաղաքացիներ էլ նշեցին, որ լուրջ չեն վերաբերվում վիրուսին, քանի որ այն այդքան էլ վտանգավոր չէ, իսկ դրա մասին տարածվող տեղեկությունները չափազանցված են՝ մարդկանց ահաբեկելու համար։

Նշենք, որ կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։