Հռոմի պապի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրը կեղծ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

.

Հռոմի պապի մոտ կորոնավիրուսի ախտորոշման մասին լուրը կեղծ է եղել: Բրիտանական The Independent պարբերականը հայտնել է, որ իր կայքէջը կոտրել են և կեղծ տեղեկություն հրապարակել: Այս մասին հաղորդում է govoritmoskva.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ սրբազան քահանայապետի մոտ իսկապես վիրուս կա, բայց ոչ COVID-19-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Հռոմի պապը «թեթև հիվանդության» պատճառով չեղարկել էր առաջիկա մի շարք պաշտոնական միջոցառումներ և պատարագի անցկացումը Հռոմում: