Փաշինյանն ընտանիքի հետ կգիշերի Ծաղկաձորում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News 

Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ընտանիքի անդամները որոշել է այսօր գիշերել Ծաղկաձորում։

«Ընտանիքով որոշեցինք այս երեկոն անցկացնել Ծաղկաձորում: Նաև կգիշերենք հյուրանոցներից որևէ մեկում», - Facebook-ի իր էջում գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել էր, որ մեկուսացված է 32 հոգի և գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ 
Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել էր, որ տեղեկություններ կան, թե մարդիկ չեղարկում են Ծաղկաձորում հյուրանոցների պատվերները։