Տեսչական մարմինը գազի անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Տեսանյութի պատրաստման համար հիմք է հանդիսացել վերջին ժամանակահատվածում ներտնային գազասպառման համակարգում տեղի ունեցած շմոլ գազից թունավորման, այդ թվում՝ մահացու ելքով պատահարների վիճակագրության և վերլուծության արդյունքները։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ որպես գազասպառման ոլորտը վերահսկող լիազոր մարմին, անհրաժեշտ է համարում, այս տեսանյութի միջոցով քաղաքացիներին իրազեկել գազի անվտանգության կանոնների պահպանման մասին։