Վաղվանից ունենք 3 արևառատ ու տաք օրեր․ ջերմաստիճանը բոլոր մարզերում կբարձրանա․ Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

գարուն

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեվութաբանության կենտրոնի պետ Գագիկ սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներին։

«Վաղվանից սկսած ունենք երեք արևառատ ու տաք օրեր, ջերմաստիճանը բոլոր մարզերում բարձրանում է 5-7 աստիճանով։ Մարտի 6-ից որոշակի ամպում է, բայց օդի ջերմաստիճանը չի նվազում»,-գրել է Գագիկ Սուրենյանը։