Կորոնավիրուսի պատճառով հնարավոր է հետաձգվեն Ա Սերիայի 27-րդ տուրի որոշ հանդիպումներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Ասերիա37

Իտալիայի կառավարությունը որոշեց մինչև մարտի ութը կասեցնել մարզական բոլոր իրադարձությունները։ Որոշումը կտարածվի այն մարզերում, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի վարակման դեպքեր։

«Քննարկվում է Ա Սերիայի 27-րդ տուրի չորս խաղեր հնարավոր հետաձգումը կամ խաղի անցկացումն՝ առանց երկրպագուների. «Ատալանտա» – «Լացիո», Բոլոնիա – «Յուվենտուս», «Ինտեր» – «Սասուոլո» և «Վերոնա» – «Նապոլի»։

Ակումբների մեծամասնությունը ոչ թե կողմ է հանդիպումները հետաձգելուն, այլ որ խաղերը լինեն առանց հանդիսականների։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի Հռոմում տեղի կունենա Իտալիայի առաջնության բոլոր 20 թիմերի արտակարգ հանդիպում: