Դիվանագետի օրվա կապակցությամբ Արմեն Սարգսյանը դիվանագիտական աստիճաններ է շնորհել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Նախագահ հրամանագիր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դիվանագետի օրվա կապակցությամբ դիվանագիտական աստիճաններ է շնորհել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի․

Դիվանագետի օրվա կապակցությամբ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Վահագն Սերգեյի ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան,

արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Յուրի Հրանտի ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության խորհրդական,

Վահե Արմենի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական,

Անահիտ Ռուդոլֆի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»: