Տոկիոյում 2020 թ. ամառային օլիմպիական խաղերը հնարավոր է անցկացվեն առանց հանդիսականների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News      

Տոկիո

2020 թվականի ամառային օլիմպիական խաղերը, որոնք տեղի  են  ունենալու Տոկիոյում, կարող են անցկացվել առանց հանդիսականների, ՀԱՕԿ-ի հաղորդմամբ՝ հայտնում է Daily Mail- ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության  և  մարզական ֆեդերացիաների ղեկավարները լրջորեն անհանգստացած են կորոնավիրուսի տարածմամբ: Այս առումով հաշվի է առնվում այն տարբերակը, որ 32 –րդ  օլիմպիական խաղերի ընթացքին   կարելի է  հետևել միայն հեռուստատեսությամբ:

Նշվում է նաև, որ տարվա գլխավոր մարզական իրադարձությունը կարելի է տեղափոխել Տոկիոյից մեկ այլ վայր: Այնուամենայնիվ, Ճապոնիան, որը օլիմպիական խաղերի վրա ծախսել է մոտ 12 միլիարդ դոլար, չի պատրաստվում հրաժարվել խաղերը հյուրընկալելուց:

Տարբեր մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներ արդեն հետաձգել են ծրագրով նախատեսված մրցումները: