Սիրիացիները, ոչնչացնելով թուրքական անօդաչուները, սահմանափակել են դրանց անպատիժ թռիչքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

վարդանոսկանյան

«Հիմա Թուրքիայի ԱԹՍ-ների և ՀՕՊ համակարգերի կողմից մարտահրավերը նետված է ոչ միայն Սիրիայի բանակին, այլ նաև, և միգուցե առաջին հերթին, հենց Ռուսաստանին»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Դատելով լրատվական դաշտից՝ Իդլիբում կարծես թե ամենաթեժ պայքարն ընթանում է նաև երկնքում ռազմական գերակայության համար։

Նա, մասնավորապես, նշել է. «Հայտնի է, որ Սիրիայի և հատկապես այս երկրի արևմուտքի գրեթե ողջ օդային տարածքում գերակայությունը մինչ այժմ սիրիական օրինական իշխանություններին օժանդակող ռուսական կողմինն էր, ուստի հիմա Թուրքիայի ԱԹՍ-ների և ՀՕՊ համակարգերի կողմից մարտահրավերը նետված է ոչ միայն Սիրիայի բանակին, այլ նաև, և միգուցե առաջին հերթին, հենց Ռուսաստանին։

Թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան Իդլիբի երկնքի համար մարտերում, կարծում եմ՝ ցույց կտան առաջիկա օրերը։ Սակայն ակնհայտ է, որ սիրիացիներն, ամենայն հավանականությամբ, ոչ առանց ռուսական կողմի օժանդակության սկսել են մեկը մյուսի հետևից ճշգրտորեն ոչնչացնել թուրքական անօդաչուները՝ արդեն իսկ որոշակիորեն սահմանափակելով դրանց անպատիժ թռիչքները»,- ասված է գրառման մեջ: