Շղթայական ավտովթար Կոմիտասի պողոտայում. կա 6-ամյա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

վթար

Երեկ՝ մարտի 1-ին՝ ժամը 13։45-ի սահմանում, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից։ Կոմիտասի պողոտայի թիվ 39 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Արամ Ա-ի վարած BMW մակնիշի 55 AN 577 համարանիշի, 32-ամյա Դավիթ Ա.-ի վարած Mercedes մակնիշի 99 DG 998 համարանիշի, 29-ամյա Տիգրան Վ.-ի վարած ՎԱԶ 2110 մակնիշի 36 AT 775 համարանիշի, 34-ամյա Հակոբ Ք.-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող Nissan մակնիշի առանց համարանիշի, Րաֆֆի Պ.-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող Nissan մակնիշի 34 OZ 517 համարանիշի, Արթուր Ա.-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող Mazda մակնիշի 78 ZZ 789 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Արամ Ա․-ի ուղևոր՝ 6-ամյա Ա. Ա-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Արաբկիր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։