ՌԱԿ-ը կոչ է անում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին Այո՛ ասել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News      

ՌԱԿ

Ռամկավար ազատական կուսակցությունը համարում է, որ ՀՀ գործող Սահմանադրության մեջ առկա անհամապատասխանությունները և խութերը մեծ արգելք են հանդիսանում դատաիրավական համակարգում անհետաձգելի բարեփոխումների անցկացման ճանապարհին:

Կուսակցության հայտարարությունում մասնավորապես ասված է․

«Սահմանադրության մեջ առկա են հոդվածներ, որոնք գրվել և պարտադրվել են  ընդունվելու նախկին կոռումպացված իշխանությունների կողմից Սահմանադրական դատարանը ուզուրպացիայի ենթարկելու նպատակով: ՌԱԿ-ը, ուսումնասիրելով Սահմանադրական դատարանի շուրջ կուտակված լարվածության պատճառները և դատաիրավական բարեփոխումների ճանապարհին կանգնած խոչընդոտները հանրաքվեի ճանապարհով լուծելու իշխանության որոշումը`  կոչ է անում ս.թ. ապրիլի 5-ին մասնակցել հանրաքվեին և Այո՛ ասել սահմանադրական բարեփոխումներին»