Գյուղատնտեսությամբ զբաղվողների համար բազմաթիվ չլուծված հարցեր կան․ Բալասանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

վիտալի

Եթե ընտրվեմ Արցախի նախագահ ՀՀ վարչապետի հետ աշխատելու եմ պարզ օրենքներով և 2 երկրների Սահմանադրությամբ։ Այս մասին իր ելույթում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։

Հիշեցնենք, որ նա նախընտրական ծրագրի հիմնադրույթները ներկայացնելու նպատակով գտնվել է Քաշաթաղի շրջանի Կովսական և Փակահան համայնքներում։

«Քարվաճառը, Քաշաթաղը ռազմավարական մեծ նշանակություն ունեն, և շեշտը պետք է դրվի նաև այդ համայնքների զարգացմանը։ Գյուղատնտեսությամբ զբաղվողների համար բազմաթիվ չլուծված հարցեր կան: Արոտավայրերի հարցն է, վարելահողերի հարցը, ճանապարհների հարցը: Այնպիսի տպավորություն է, որ մենք արհամարհված ենք: Մենք չենք ուզում արհամարհված լինել ոչ մեկի կողմից։ Ցանկությունս է, որ այս տարածքներին տանք ռազմավարական նշանակություն։ Այս տարածքները պետք է լինեն պետության հովանու ներքո։ Յուրաքանչյուր այստեղ ապրող քաղաքացի իր տեղը, դերն ու նշանակությունը պետք է զգա։ Չպետք է քաղաքացիները քաղաքական սխալ թույլ տան, թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի համար։ Եկեք ճիշտ որոշում կայացնենք, և չլսենք որևէ մեկին։ Նրանք, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են ընտրությունների նախօրեին, ասում՝ մեկին սա կտանք, մյուսին՝ սա. հասկանանք, սոցիալական լուրջ խնդիրներ ունեն մեր ընտանիքները։ Յուրաքանչյուրի ձայնը իր սեփականությունն է, այն չի վաճառվում։ Մեր կարգախոսն է՝ հաղթանակը չի վաճառվում»։

Բալասանյանը նշել է, որ ծանոթ են համայնքային խնդիրներին․ նախընտրական ծրագրով կտան բոլոր խնդիրների լուծումը: