Բազմաթիվ սպառնալիքներ եմ ստացել ադրբեջանցիներից․ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News     

Մխիթարյան

Ռուս վիդեոբլոգեր Եվգենի Սավինի «КраСава» հաղորդման հյուրն էր «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

31-ամյա հայ կիսապաշտպանն անդրադարձել է կարիերայի կարևոր դրվագներին, խոսել հայկական ֆուտբոլում առկա խնդիրների, ադրբեջանցիներից ստացած սպառնալիքների, և այլ թեմաների մասին։

«Հայկական ֆուտբոլի ամենամեծ խնդիրն այն է, որ ֆուտբոլիստները չեն ցանկանում սովորել,  ծույլ են, մարզիչները ևս: Իհարկե, խոսքը բոլորի մասին չէ, չեմ ցանկանում որևէ մեկին քննադատել: Եվրոպայում և Հայաստանում մարդիկ տարբեր պատկերացումներ ունեն աշխատանքի մասին: Հայերի մեծամասնությունն ասում է. «Ես ցանկանում եմ քնել, արթնանալ և ունենալ մեկ միլիոն դոլար բարձի տակ»: 15 տարեկանում աշխատեցի առաջին 20 դոլարը, հետո 40, 80, 120: Ես երբեք չեմ դժգոհել և շարունակել եմ աշխատել: Աշխատեք և հաճույք կստանաք»,- ասել է մարզիկը։

Մխիթարյանը նշել է, որ ադրբեջանցիներից բազմաթիվ սպառնալիքներ է ստացել․

«Ինձ սպառնացել են Ֆեսյբուքում, ինստագրամում, սակայն ուշադրություն չեմ դարձրել այդ ամենին: Ես հպարտ եմ, որ հայ եմ»,- ասել է Մխիթարյանը: 

Մանարամասները՝ տեսանյութում։