4-րդ զորամիավորումում կատարվել է պայմանական հակառակորդի օդուժի հայտնաբերման գործողություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

դիպուկահարներ

Դիպուկահարների պատրաստվածության աստիճանը բարձրացնելու, տեղանքում կողմնորոշվելու և քողարկվելու ունակություններն և կարողությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ անցկացվել է գործնական պարապմունք:

Բացի այդ, զինծառայողների տեսական գիտելիքները և հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով փետրվարի 29-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ:

Կազմակերպվել և իրականացվել են պայմանական հակառակորդի օդուժի հայտնաբերման, կոորդինատների ճշգրտման, տեղեկատվության փոխանակման և փոխգործակցության համատեղ գործողություններ: