Եթե ժամ առաջ հետ չքաշվեն Իդլիբից, ապա այդ գլուխներն այլևս չեն մնա ուսերի վրա․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

էրդողանսպառնալիքներ

Սիրիայի Իդլիբ նահանգում փետրվարի 27-ին սիրիական բանակի ավիահարվածներից հետո 34 թուրք զինծառայողի սպանվելուց հետո նահանգում թուրք-սիրիական բախումներն աստիճանաբարվ ավելի մեծ մասշտաբների են հասնում: Այդ իրավիճակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական կողմին սպառնում է գլխատումներով: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber կայքից։

Էրդողանը նախ հայտնել է, որ  թուրք զինվորականների սպանվելուց հետո լիովին թիրախավորվել ու հարվածների տակ են առնվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակի հենակետերը։ Բացի այդ թուրքական զինուժը Սիրիայի տարածքում սկսել է նոր ռազմական օպերացիա, որը կրում է «Գարնանային վահան» անվանումը։

Այնուհետև Էրդողանը թվարկել է՝թուրքական կողմի տվյալները Սիրիայի կառավարական բանակին հասցված վնասների մասին ու նշել, որ իրենք դեռ նոր են սկսում ցույց տալ իրենց ուժը:

Վերջում Թուրքիայի նախագահը սիրիական կողմին սպառնացել է հետևյալ կերպ. «Մեր զինվորների կյանքին սպառնացողներին հողին հավասարեցնելը մեր պարտքն է: Այն, որ կատարվածից դաս չքաղածները դեռ շարունակում են սպառնալ մեզ, վկայում է այն մասին, որ դրանք խելքները գլուխները չեն հավաքել: Եթե ժամ առաջ հետ չքաշվեն (Իդլիբում) Թուրքիայի գծած սահմաններից դուրս, ապա այդ գլուխներն այլևս չեն մնա ուսերի վրա»: