Իրանի քաղաքացին ոչ սթափ վիճակում Սյունիքում խոշոր ավտովթարի պատճառ է դարձել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

իրանցի

Մարտի 2-ին՝ ժամը 11:50-ի սահմանում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին տեղեկանցում է Shamshyan.com-ը։

Իրանի 39-ամյա քաղաքացին իր վարած Howo մակնիշի դիզվառելիք տեղափոխող ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 243-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել մի քանի ծառեր և առաջ ընթանալով բախվել ապառաժ քարին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում: