Մոսկվայում կորոնավիրուսի պատճառով 24 մարդ հոսպիտալացվել է, ևս 83-ը՝ կարանտինի մեջ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

կորոնավիրուս

ՌԴ-ում երիտասարդ քաղաքացու հետ շփումից հետո 24 մարդ հոսպիտալացվել է, ևս 83-ը՝ կարանտինի մեջ հայտնվել։ Նշենք, որ քաղաքացու մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում կորոնավիրուսի վարակման առաջին դեպքն էր գրանցվել։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։