Նոր կորոնավիրուսով պայմանավորված ստացիոնարներում սահմանափակվել են տեսակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

կորոնավիրուս

Հանրապետությունը դեռևս գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բացի այդ, պայմանավորված նոր կորոնավիրուսով (COVID-2019), նախարարությունը հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններին առաջարկել է ուժեղացնել հսկողությունը ստացիոնարներում` տեսակցությունների սամանափակման ուղղությամբ: