ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
«Իշխանությունն արյունահեղություն կկանխի, ոչ թե հանրաքվեներ կանի, եթե դատավորները շարունակեն 30 տարվա ընթացքում իրենց նույն վարքը՝ շարունակեն գործել անարդարություն»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը։
«Հույս ունեմ՝ դատավորներն այնքան խելք ունեն, որ 30 տարվա ընթացքում իրենց կատարած անարդարությունները չկրկնեն։ Ժողովուրդն իր ցասման մեջ դաժան է լինում։ Եթե դատավորները շարունակեն անարդարություն գործել, իշխանությունների խնդիրը կլինի ոչ թե հանրաքվե անցկացնել, այլ ուղղակի արյունահեղությունը կանխել։ Վստահ եմ, որ ժողովուրդը հասկացել է՝ այս պետության իշխանությունն ինքն է և անարդարություն չի հանդուրժելու այլևս»,- ասել է պատգամավորը։
Շարունակությունը՝ տեսանյութում։