Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

/

Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 36 MՏ 354 համարանիշի, Mitsubishi Pajero մակնիշի 08 QQ 088 համարանիշի և ГАЗель մակնիշի 38 23 Լ համարանիշի մարդատար ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք  shamshyan.com-ից:

Վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ГАЗель-ը, որը սպասարկում է Երևան-Նալբանդյան թիվ 224 երթուղին, կողաշրջվել է: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: