Լիլիթ Պողոսյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

.

Բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը հայտարարել է, որ չի մասնակցելու Կիևում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

«Ուզում եմ տեղեկացնել, որ չեմ մասնակցելու ապրիլի 21-ից 26-ը Կիևում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, քանի որ առաջին տեղում դնում ենք վնասվածքից ապաքինումը։ ⁣⁣
⁣⁣
Վնասվածքի վրա շարունակում եմ աշխատել ամերիկահայ սպորտային բժիշկ Նիք Թավուկչյանի հետ»,-գրել է Լիլիթ Պողոսյանը Facebook-յան իր էջում։