Մարուքյանը դժգոհ է. ցանկանում են հասնել նրան, որ Բաբաջանյանը վայր դնի մանդատը․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Մարուքյան

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ հաստատվել է այսօր մեկնարկող նիստերի օրակարգը: Օրակարգում ընդգրկված է ինչպես վեթինգի մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթը, այնպես էլ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագիծը։ Սակայն մեկ այլ աղմկահարույց նախագիծ ևս օրակարգում կլինի. խոսքը «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին է վերաբերում: Բացի դրանից՝ խորհրդի նիստում կայացվել են նաև այլ որոշումներ, և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հեռացվել է պատվիրակությունների կազմերից:

Սակայն մեզ այլ ուշագրավ տեղեկություններ են հասել խորհրդի նիստից: Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց է բարձրացրել Հայաստանում անկախ պատգամավորի ինստիտուտի բացակայության մասին: Ինչպես հայտնի է, Արման Բաբաջանյանը դուրս է եկել խմբակցությունից և այժմ հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր: Սակայն Մարուքյանը երեկ հայտարարել է, որ իրենք այս հարցով քննարկումներ են սկսելու: Ըստ էության, նրանք ցանկանում են հասնել նրան, որ Արման Բաբաջանյանը վայր դնի իր մանդատը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: