Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բուլղարիայի նախագահին Ազատագրման օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ:

«Հայաստանը կարևորում է Բուլղարիայի հետ երկկողմ և բազմակողմ ավանդական համագործակցությունը և պատրաստակամ է հետագայում ևս հայ-բուլղարական հարաբերություններն առավել ամրապնդել: Դրա համար մենք ունենք ամենակարևորը՝ արժեհամակարգային ընդհանրություն և մեր ժողովուրդների՝ դարերից եկող բարեկամություն:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բուլղարիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- նշվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: