Նոյեմբերյանում թալանել են տեղի հայտնի ԱՁ տնօրենի բնակարանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News     

գողություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 1-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 19:30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Կամո Մ.-ն դիմել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ փետրվարի 27-ի ժամը 09:30-ից մինչև ժամը 17:35-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիի միջոցով բացել են իր տան մուտքի դուռը և այնտեղից կատարել գոողություն:

Կամո Մ.-ն հայտնել է, որ ննջասենյակի պահարանից հափշտակել են խոշոր չափի գումար, տարբեր տեսակի ոսկյա զարդեր և ընդհանուր առմամբ իրեն պատճառվել է մոտ 7 մլն դրամի վնաս: Փաստի առթիվ Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Աղբյուրի տեղեկություններով՝ Կամո Մ.-ն Նոյեմբերյանում հայտնի է որպես «Մամյան Կամո» ԱՁ տնօրեն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողերի տարած ոսկեղենը եղել է մոտ 50 կտոր: