Շնորհավորում եմ մեր հարազատ եղբայր․ Կադիրովը շնորհավորել է Արթուր Ջանիբեկյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News      

կադիրով Ջանիբեկյան

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը ինստագրամյան իր էջում  շնորհավորել է հայազգի ռուսաստանաբնակ մեդիամենեջեր Արթուր Ջանիբեկյանին ծննդյան տարեդարձի առթիվ։

Շնորհավորանքում Կադիրովը մասնավորապես ասել է․

«Շնորհավորում եմ մեր հարազատ եղբայր Արթուր Ջանիբեկյանին ծննդյան օրվա առթիվ: Նրան ճանաչում եմ երկար տարիներ, որպես պարկեշտ ու ազնիվ մարդու, որն առանձնանում է խելքով, կրթվածությամբ և կազմակերպչական կարողություններով: Արթուր Օթարիևիչը ստեղծել է  Comedy Club Production-ը, զբաղեցնում է«Գազպրոմ մեդիա՝ ժամանցային հեռուստատեսություն» կառույցի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը և ցանկացած գործում նրա տաղանդն ու մեծ հնարավորություններն են հանդես գալիս։  Արթուր Օթարիևիչին ցանկանում եմ ամուր առողջություն, հաջողություններ»,- գրել է Կադիրովը։

Չեչնիայի ղեկավարի շնորհավորանքին են միացել նաև նրա հետևորդները, որոնք նշել են, որ սիրում են Comedy Club հեռուստաշոուն: