Սիրիայում Ռուսաստանի ու Իրանի հետ խնդիր չունենք․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News      

Էրդողան

 
Թուրքիան Սիրիայում Ռուսաստանի և Իրանի հետ խնդիր չունի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) հերթական նիստի ժամանակ: Գրել է Ermenihaber-ը։

«Եվս մեկ անգամ դիմում եմ Ռուսաստանին ու Իրանին՝ Սիրիայում մենք ձեզ հետ որևէ խնդիր չունենք»,- ասել է Էրդողանը՝ ավելացնելով, որ Թուրքիան նպատակ չունի Սիրիայից հող գրավել կամ բազաներ հիմնել այնտեղ: Ըստ Էրդողանի՝ իրենց հիմնական նպատակն Իդլիբից դեպի Թուրքիա միլիոնավոր փախստականների հոսքը կանխելն է և Թուրքիայի անվտանգությունն ապահովելը։

Էրդողանը խոսել է նաև Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների առաջ եվրոպական սահմանը բացելու մասին՝ սպառնալով, որ շուտով իր երկրից Եվրոպա անցնող փախստականների թիվը միլիոնների է հասնելու։