Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

      

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը երեքշաբթի կայացած նիստի ընթացքում հետաձգեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներ, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդման վերացման, ինչպես նաև գործի կարճման միջնորդությունները։ 

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդություն էր ներկայացրել դադարեցնելու քրեական հետապնդումը և կարճել քրեական գործը։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, Սեյրան Օհանյանը մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, Յուրի Խաչատուրովը մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և  հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում