Ծեծի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Զվարթնոցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

հասարակական

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 2-ին, ժամը 14.20-ին, Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասից բերման է ենթարկվել 36-ամյա Արամայիս Կ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: