ԵՄ ներկայացուցիչները մարտի 3-ին կգտվեն Անկարայում․ կքննարկվի Իդլիբի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News   

ԵՄ

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը և ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը կայցելեն Թուրքիա։ Այս մաասին տեղեկացնում է Ermenihaber կայքը։

Թուրքիայի արտգործնախարարության կողմից հրապարակված հայտարարության համաձայն՝ ԵՄ ներկայացուցիչները Անկարայում կլինեն մարտի 3-4-ին։ Երկօրյա այցի օրակարգում կլինեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են փախստականների ճգնաժամը և Իդլիբում տիրող իրավիճակը։