ՌԴ-ում հետախուզվողը հայտնաբերվել է Քանաքեռ-Զեյթունի անձնագրային բաժանմունքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

ոստիկանություն

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 2-ին՝ ժամը 13.30-ին, Քանաքեռ-Զեյթունի անձնագրային բաժանմունքի սպասասրահում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Աշոտ Ղ.-ն, որը 2017 թ. սեպտեմբերի 18-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելը) մեղադրանքով:

Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: