Երևանի Արտաշիսյան փողոցի բնակարաններից մեկում 63-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

դի

Մարտի 3-ին՝ ժամը 20:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 42/6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում` բազմոցին, հայտնաբերվել է Քնարիկ Ա.-ի (ծնված 1957 թ.) դին: