Թրամփն աշխատավարձից 100 հազար դոլար է հատկացրել կորոնավիրիուսի դեմ պայքարի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

թրամ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2019 թվականի չորրորդ եռամսյակի ամբողջ աշխատավարձը՝ 100 000 դոլար, փոխանցել Է երկրի առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությանը: Այդ մասին թվիթերյան միկրոբլոգում գրել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը։ 

«Թրամփը պարտավորություն Է ստանձնել նվիրաբերելու նախագահի պաշտոնավարման ընթացքում հավաքված աշխատավաձը: Կատարելով իր խոստումը և հանուն ամերիկյան ժողովրդի անվտանգության ապահովման՝ նա 2019-ի չորրորդ եռամսյակի իր աշխատավարձը նվիրաբերել Է առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությանը»,- գրել Է մամուլի քարտուղարը:

Հաղորդագրությանը կից խոսնակը հրապարակել է նաև փոխանցման չեկի լուսանկարը՝ ստորագրված ԱՄՆ-ի նախագահի կողմից։

1