Ստեղծվելիք նախարարությունը թույլ կտա ավելի վերահսկելի դարձնել իրավապահ համակարգը․ Մակունց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ԱՄՆ-ում ներկայացրել է ՀՀ դատական համակարգի վերաբերյալ մի շարք դիտարկումներ՝ անդրադառնալով մասնավորապես ոստիկանական համակարգին, և նշել, որ այդ ոլորտում լուրջ բարեփոխումներ են կատարվում։ Այդ մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Այս փոփոխությունների համատեքստում մենք մտածում ենք ստեղծել նոր ներքին գործերի նախարարություն։ Դա թույլ կտա ավելի վերահսկելի դարձնել իրավապահ համակարգը։ Բարեփոխումների փաթեթի հաստատման վերջնական որոշումը Սահմանադրական դատարանինն է», - ասել է Լիլիթ Մակունցը։