Վարչապետի պաշտոնական այցն ավարտվեց. Գախարիան Փաշինյանին ճանապարհել է օդանավակայանից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

նիկոլ

Ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի կառավարության լրատվական ծառայությունը:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության պատվիրակության հետ Նիկոլ Փաշինյանին ճանապարհել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանից:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ին պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում: ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Գահարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և ամենայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ: