Նախագահը ստորագրել է ՀՀ-ի և Հորդանանի միջև «Օդային հաղորդակցությունների մասին» օրենքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

արմենսարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 4-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:

Այս մասին հայտնում են  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: